National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.09.2012
Սկսվում է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման գործընթացը
Սեպտեմբերի 27-ից սկսվում  է Երիտասարդական խորհրդարանի կազմավորման գործընթացը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2012 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ      Կ-86-Ա կարգադրության հիման վրա ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծվել է  Երիտասարդական խորհրդարան, որը խորհրդակցական հասարակական մարմին է:

Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել 18-30 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ հանրության ներկայացուցիչները, որոնք համապատասխանում են ներկայացվող պայմաններին։

Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Երիտասարդական խորհրդարանի կազում կարող են ընդգրկվել.

1) ինքնաառաջադրման կարգով՝ 42 անդամ,

2) Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները` 39 անդամ` ըստ հինգերորդ  գումարման Ազգային ժողովում առկա կուսակցությունների համամասնության՝ վերջիններիս ներկայացմամբ,

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները` 50 անդամ՝  ՀՀ գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացմամբ.

Բարձրագույն ուսումնական հաստատությունները ազատորեն կարող են օգտվել Երիտասարդական խորհրդարանում անդամ (անդամներ) առաջադրելու  հնարավորությունից՝ ըստ նախատեսած քվոտաների։

Ինքնաառաջադրված անձի Երիտասարդական խորհրդարան ընտրությունը կատարվում է գրավոր առաջադրանքի դրական արդյունքներով՝ Հանձնաժողովի որոշմամբ։ Հանձնաժողովը այդ մասին որոշումը կայացնում է մասնագիտական հանձնաժողովի դրական կարծիքի հիման վրա։

Գրավոր առաջադրանքը բաղկացած է ազատ շարադրվող երեք բաժիններից, որոնք պարունակում են գործնական հարցեր ՝

ՀՀ Սահմանադրությունից.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքից.

Առաջադրված թեմայով անհատական պատկերացումների նկարագրությունից։

Երիտասարդական խորհրդարանի անդամ չի կարող առաջադրվել այն անձը, ով ընդգրկված է եղել նախորդ գումարման երիտասարդական խորհրդարանի կազմում, սակայն  50% եւ ավելի չի մասնակցել նիստերին։

Երիտասարդական խորհրդարանի անդամը, իրեն ներկայացնող կողմին, իսկ ինքնաառաջադրման դեպքում՝ Հանձնաժողովին է ներկայացնում՝

1) դիմում՝ ըստ սահմանված ձեւաչափի (կցվում է) ,

2) 1 լուսանկար (3*4չափի),

3) անձնագրի պատճենը,

4)կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը  (առկայության դեպքում) եւ(կամ) տեղեկանք՝ տվյալ ուսումնական հաստատությունում ուսումնառելու վերաբերյալ,

5) տեղեկանք աշխատավայրից (առկայության դեպքում),

6) հիմնավորում՝ «Ինչու եմ ուզում դառնալ Երիտասարդական խորհրդարանի անդամ»։

Օտար լեզուների իմացությունը ցանկալի է /արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովներ դիմողների համար` պարտադիր/:

Երիտասարդական խորհրդարանի քվոտավորված տեղերին համապատասխան առաջադրված անդամի (անդամների) տվյալները  ուսումնական հասատությունը կամ համապատասխան կուսակցությունը մինչեւ հոկտեմբերի 5-ը, իսկ ինքնաառաջադրված անձը՝ մինչեւ հոկտեմբերի10-ը ներկայացնում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովին։

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի10-ը ներառյալ,   Երեւան 0059, Բաղրամյան 19 հասցեով /ԱԺ ընդունարան/` նշելով «Երիտասարդական խորհրդարանի համար»:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 513-331, 513-249 հեռախոսահամարով։ 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am